
Մեզ իրավունք ենք վերապահում պաշտպանության տակ առնելու Ուկրաինայում մեր հայրենակիցներին. ՌԴ ԱԳՆ-ը՝ Դոնեցկի մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևի իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը երկրում և այդպիսի իրավիճակում Մոսկվան իրենք իրավունք է վերապահում պաշտպանության տակ առնելու Ուկրաինայում իր հայրենակիցներին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը՝ նկատի ունենալով երեկ Դոնեցկում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները.
«Մենք քանիցս հայտարարել ենք, որ Կիևում իշխանության եկածները պետք է զինաթափեն զինյալներին, ապահովեն բնակչության անվտանգությունը և հանրահավաքներ անցկացնելու մարդկանց օրինական իրավունքը: Դժբախտաբար, ինչպես ցույց են տալիս Ուկրաինայի դեպքերը, դա տեղի չի ունենում: Կիևյան իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը երկրում»: