
Արազ Ազիմովը ներկայացրել է Ղրիմի հանրաքվեի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ներկայացրել է մարտի 16-ին Ղրիմում նշանակված հանրաքվեի հանդեպ Ադրբեջանի դիրքորոշումը.
«Նախևառաջ թող այն անցկացնեն, հետո նոր կտեսնենք: Եվ երկրորդ, Ադրբեջանը հայտարարել է, որ մշտապես պահպանել և պահպանելու է ինքնիշխանութան, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության սկզբունքները, որոնք կարգավորում են միջպետական հարաբերությունները»: