
Ցուկերբերգը գաղտնալսումների վերաբերյալ իր դժգոհությունները ներկայացրել է Օբամային

BBC-ի փոխանցմամբ՝ Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որպեսզի հայտնի իր դժգոհությունը ամերիկյան կառավարության գաղտնալսման ծրագրերի կապակցությամբ:
Ցուկերբերգի խոսքերով՝ դրանք վնասում են համացանցի ապագային: Ցուկերբերգն այս մասին գրել է Facebook-ի իր էջում: Նա նշել է, որ իր վրդովմունքը հայտնելուց բացի, Օբամային կոչ է արել, որ այսուհետ իշխանությունները գործեն ավելի բաց:
Նախօրեին հրապարակված գաղտնի փաստաթղթերը վկայել են, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) Facebook-ում ստեղծել է կեղծ էջեր՝ տեղեկատվություն որսալու համար: Սպիտակ տունը հաստատել է Օբամայի ու Ցուկերբերգի միջև հեռախոսազրույցի կայանալը: