
Մարգվելաշվիլին հետևել է զորավարժությունների ընթացքին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ու Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Իրինա Իմերլիշվիլին այսօր «Վազիանի» ռազմաբազայում ներկա են գտնվել հատուկջոկատայինների զորավարժությունների առաջին փուլին:
Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ գերագույն գլխավոր հրամանատարին զինծառայողների նախապատրաստվածության մասին իրազեկել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Մարգվելաշվիլին ականատես է եղել նաև ցուցադրական վարժանքի, որին մասնակցել է ավելի քան 50 զինծառայող: