Բաժիններ՝

Հասան Ռոուհանին առաջիկա ամիսներին կմեկնի Թուրքիա. Զարիֆ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թուրքիա կայցելի առաջիկա ամիսներին: Այս մասին այսօր Վանում տեղի ունեցած Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը.

Նրա խոսքերով՝ Ռոուհանիի թուրքական այցի շրջանակներում քննարկվելու են Իրանի ու Թուրքիայի երկկողմ հարաբերություններին առնչվող այժմեական հարցեր: Նախարարն ընդգծել է, որ Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարների կանոնավոր շփումները հանդիսանում են երկու երկրների միջև լավ հարաբերությունների առկայության ցուցիչ:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբներին թուրքական մամուլը հայտնել էր, որ Ռոուհանին հայտարարել է, որ նախևառաջ Էրդողանը թող գա Թեհրան, իսկ հետո նոր նա կմեկնի Անկարա: Էրդողանն Իրան այցելեց հունվարի վերջին:

Ի դեպ, մոտ 20 օր առաջ Հասան Ռոուհանին երկրի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վազեիին նշանակել է Թուրքիայի հարցերով իր հատուկ ներկայացուցչի պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31