Բաժիններ՝

Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի Իրանում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վանում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուի, Էլմար Մամեդյարովի ու Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երեք երկրների արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումն անցկացվելու է Իրանում:

Դավութօղլուի խոսքերով՝ այսօրվա հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Ուկրաինայում և ընդհանրապես տվյալ տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Դավութօղլուն հավելել է, որ քննարկվել են նաև Կովկասի, Մերձավոր Արևելքի քաղաքական ու տնտեսական խնդիրները, տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվությունը, Իրանի միջուկային ծրագրի հարցը և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31