
Թուրքիան Իրանից պահանջում է 32.5 տոկոսանոց գազային զեղչ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան Իրանից պահանջում է մատակարարվող գազի գինը նվազեցնել 32.5 տոկոսով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Վերջինիս խոսքերով՝ Իրանից Թուրքիա ներկրած գազը որևէ բանով չի տարբերվում այլ երկրներից Թուրքիայի գնած գազից: 1996 թվականին Թուրքիան ու Իրանը գազային պայմանագիր են ստորագրել, որով Իրանը պարտավորվել է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Թուրքիային:
2012 թվականի գարնանը Թուրքիան իրանական գազի գնի նվազեցման հարցով դիմել է Միջազգային միջնորդ դատարան: Թուրքական մամուլի տվյալներով՝ Թուրքիան հազար խորանարդ մետր գազի համար Իրանին վճարում է 490 դոլար: