
Մոր եւ դստեր յոգայի լուսանկարները նվաճել են աշխարհը (լուսանկարներ)

Նյու Ջերսիից 36-ամյա յոգայի հրահանգիչ Լորա Կասպերզակը փոփ աստղ չէ, սակայն երկու երեխաների մորը դա չի խանգարում, որ Instagram-ի նրա աքաունտը ավելի քան 700 000 բաժանորդ ունենա, գրում է AdMe.ru –ն:
Խնդիրն այն է, որ Լորան մշտապես յոգայի վարժությունների թարմ լուսանկարներ է հրապարակում. վարժություններին մասնակցում են նաեւ նրա 4-ամյա դուստրն ու երբեմն 8-ամյա որդին:
Լորան նշում է , որ լուսանկարները տեղադրում է` այդպիսով փորձելով ոգեշնչել աշխարհի բոլոր մայրերին զբաղվել իրենցով եւ մերձավորներին եւս առողջ ապրելակերպի կոչ անել: