
«Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիային է միացել Արմեն Դարբինյանը. A1plus

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, կարևորելով ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ, այսօր հերթական հանդիպումն է կազմակերպել երկար դասամիջոցին։ Ինչպես գրում է a1plus.am-ը, այս անգամ հերթը Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանինն է։
Այս պահին Սլավոնական համալսարանի բակում նրանց հետ զրուցում է բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Նա կողմ է կուտակայինին և ասում է, որ պետք է ոչ թե գաղափարներին դեմ գնալ, այլ տեխնիկապես ուսումնասիրել օրենքը՝ «դուք եք մեր երկրի ապագան, ձեզ համար է արվում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում