Բաժիններ՝

Յանուկովիչը վստահություն է հայտնել, որ շուտով կկարողանա վերադառնալ Կիև

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շարունակում է պնդել, որ հանդիսանում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահը: Այդ մասին հայտարարել է այսօր՝ Դոնի Ռոստովում լրագրողների հետ ունեցած զրույցում.

«Ես վաղաժամ չեմ դադարեցրել իմ լիազորությունները, շարունակում եմ հանդիսանալ գերագույն գլխավոր հրամանատար: Ես ողջ եմ և ոչ մի տեղ էլ չեմ փախել:

Ինձ իշխանությունից հեռացնելը չի համապատասխանում Սահմանադրության 103-րդ հոդվածին, իսկ մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն: Հենց որ հանգամանքները թույլ տան, իսկ ես վստահ եմ, որ դրան շատ չի մնացել սպասելու, ես կվերադառնամ Կիև»:

Յանուկովիչը կանխատեսել է, որ Ուկրաինայում էլ ավելի է վատթարանալու սոցիալ-տնտեսական վիճակը՝ միևնույն ժամանակ հերքելով իր մասնակցությունը դրանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31