Ավտովթար Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայտնի գործարար «Շինանյութի Սերգեյի» անվտանգության աշխատակիցները. shamshyan.com
shamshyan.com –ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ մարտի 10-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով բոլոր ավտոմեքենաների վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:
Ժամը 12:20-ի սահմաններում Բագրատունյաց 18 հացեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Մարատ Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 83 MO 003 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 51-ամյա Սուրեն Սահակյանի վարած Hundai Sonata մակնիշի 457 ԼՍ 68 համարանիշի, Երևանի բնակիչ 46-ամյա Մեսրոպ Սարգսյանի վարած Honda մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel Vectra-ի վարորդ Մ. Գրիգորյանն ու Hundai Sonata մակնիշի ուղևոր Երևանի բնակիչ 48-ամյա Հրաչյա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի` Hundai Sonata-ի վարորդ Ս. Սահակյանն աշխատում է «Եվրոպա» ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Հ. Հակոբյանը՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնում, ով որպես անվտանգության աշխատակից կցված է հայտնի գործարար «Շինանյութի Սերգեյին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: