
Գեղարքունիքի մարզում «Նիվա»-ն հայտնվել է ձորում . կա 5 վիրավոր. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 24-ամյա Հակոբ Դավթյանը, Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, Սալով Աղբյուր կոչվող հատվածում իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի 20 ԼՍ 271 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 7 մետր կողաշրջվելով հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանն ու ուղևորներ Մարտունի քաղաքի բնակիչներ 25-ամյա Տիգրան Դավուդյանը, 24-ամյա Լևոն Ալեքսանյանը, 24-ամյա Հովիկ Հակոբյանը և Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ 28-ամյա Արսեն Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: