Հանդիպում ոստիկանությունում
Մարտի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլին եւ դեսպանության հյուպատոսական գրասենյակի ղեկավար Դրագուշ Զամֆիրեսկուին:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց հայ-ռումինական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ:
Ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում եւ նախանշեց մի շարք ուղիներ: Սորին Վասիլը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրեց Հայաստանի ոստիկանության հետ փոխգործակցության մի շարք ծրագրեր, հավաստիացրեց, որ արդեն իսկ կայացած գործընկերությունը ոչ միայն շարունակվելու, այլեւ խորանալու է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ՀՀ Ոստիկանություն