Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցություն

Մարտի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շավաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների և իրականացված միջոցառումների վերաբերյալ: Շարունակվում են ԱԻՆ միասնական տեխնիկական բազայի շինարարական աշխատանքները:

ԱԻ նախարարին զեկուցվեց, որ հանրապետության տարածքում մարտական վիճակի են բերվում հակակարկտային կայանները:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզերում ստեղծվող ճգնաժամային կառավարման կենտրոնների շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31