Ադրբեջանում ընդլայնվելու է «ահաբեկչություն» հասկացությունը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ընդլայնվելու է «ահաբեկչություն» հասկացությունը: Ադրբեջանի խորհրդարանի՝ անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովն առաջարկել է հավելումներ ու փոփոխություններ կատարել «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում:
Առաջարկվում է ահաբեկչության փաստեր ճանաչել ահաբեկչության մասին բաց կոչերը, երկրի սահմաններից դուրս ընթացող զինված հակամարտություններին կրոնական թշնամության հենքով Ադրբեջանի քաղաքացիներին ներգրավելու մասին կոչերը, կրոնական ագրեսիվ հոսանքների ներգրավմամբ զինված խմբավորումներ ստեղծելը, երկրում կամ նրա սահմաններից դուրս ահաբեկչության ֆինանսավորումը:
Ընդգծվում է, որ օրեր առաջ էլ Քրեական օրենսգրքի՝ ահաբեկչությանն առնչվող հոդվածներում կատարվել են ուղղումներ, որոնցով խստացվել են պատժաչափերը: