Բաժիններ՝

Եվրոպայի 10 անվճար զվարճալիքները

Facte.ru կայքը կազմել է այն անվճար զվարճալիքների ցանկը, որոնք կարելի է վայելել եվրոպական երկրների տարբեր քաղաքներում:

1. Կոպենհագենում երթևեկելու համար անհրաժեշտ չէ գումար ծախսել տաքսիների ծառայության վրա: Քաղաքում հեծանիվների անվճար վարձակալության ծառայություններ են գործում, որոնցից կարելի է օգտվել քաղաքում տեղաշարժվելու համար:

2. Շոկոլադի սիրահարները կարող են ուղևորվել Ցյուրիխ, որտեղ գտնվող Lindt & Sprungli շոկոլադի ֆաբրիկայում նրանք հնարավորություն կունենան անվճար շոկոլադ ուտել: Շոկոլադի թանգարանի մուտքը ևս ազատ է:

3. Էդինբուրգում օգոստոսին անցկացվող փառատոնին մի քանի ֆիլմ դիտելը թանկ հաճույք է: Փոխարենը՝ անվճար կատակերգություններ կարելի է դիտել ապրիլին անցկացվող փառատոնի ընթացքում: Այդ ընթացքում կատակերգական ֆիլմ դիտելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի մանրադրամ նետել արկղը:

Կարդացեք նաև

4. Լուվր այցելությունն անվճար է ամսվա առաջին կիրակի օրը, ինչպես նաև հուլիսի 14-ին: Մուտքը տարվա ցանկացած եղանակի ազատ է՝ 18 տարեկանից ցածր, ինչպես նաև՝ այն անձանց համար, ովքեր արվեստ են դասավանդում:

5. Ամստերդամում կարող եք անվճար համերգի ներկա գտնվել՝ այցելելով Concertgebouw կոչվող տարածք, որտեղ փորձեր է անում աշխարհի ամենահայտնի նվագախմբերից մեկը:

6. Լոնդոնում են գտնվում մի շարք նշանավոր թանգարաններ, որոնց մի մասն անվճար է:

7. Բեռլինում այլընտրանքային զբոսանքները հնարավորություն են տալիս տեսնել քաղաքի մի շարք հետաքրքիր վայրեր:

8. Ճարտարապետ Անտոնիո Գաուդիի որոշ աշխատանքներ կարելի է անվճար տեսնել Բարսելոնայում:

9. Մադրիդում որոշակի օրերի հնարավոր է անվճար հիանալ, օրինակ, Գոյայի աշխատանքներով:

10. Դուբլինում հնարավոր է անվճար իմանալ հետաքրքիր փաստեր հայտնի գրողների ստեղծագործությունների մասին:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս