Բաժիններ՝

Էրդողանին իրազեկել են Ադրբեջանում գյուլենականների ցանցին հասցված հարվածի մասին

ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանում գյուլենականների ցանցի մասին տեղեկատվությունը. «Այսօր ես մասնակցել եմ կարևոր բանակցությունների:

Միջոցառումներից հետո ինձ հայտնեցին, որ Ադրբեջանում նուրսիականներից խլել են ուսումնական բոլոր հաստատությունները, որոնք գտնվել են Ֆեթհուլլահ Գյուլենի վերահսկողության տակ: Ես ոչինչ չհասկացա, քանի որ շատ էի շտապում»:

Օրեր առաջ ադրբեջանական Yeni Musavat թերթը, վկայակոչելով սոցցանցում իր աղբյուրը, գրել էր, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակներն Ադրբեջանի կառավարությանը ներկայացրել են նախագահի աշխատակազմում ու Ադրբեջանի կառավարությունում այն բարձրաստիճան անձանց ցուցակը, որոնք կապեր են պահպանում նուրսիականների հետ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը հայտնել էր, որ Ադրբեջանում ազգայնացրել (հանրայնացրել) են գյուլենականների վերահսկած ուսումնական հաստատությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս