Բաժիններ՝

Ադրբեջանում ազգայնացվել են Գյուլենական շարժմանը պատկանող ուսումնական հաստատությունները

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ազգայնացվել (հանրայնացվել) են Գյուլենական շարժմանը պատկանող ուսումնական հաստատությունները:

Խոսքը գնում է 11 դպրոցի, 13 դերսհանեի (մասնավոր ուսումնական հաստատություն, որը դպրոցի շրջանավարտներին օգնում է հաջող հանձնել բուհի ընդունելության քննությունները) և 1 համալսարանի (Բաքվի Կովկասյան համալսարանը) մասին:

Պետության կողմից ազգայնացված այդ հաստատություններն ընդգրկվել են SOCAR-ին կից «Ադրբեջանի միջազգային կրթական կենտրոնի» կազմում: SOCAR-ի փոխնախագահ Հալիք Մեմեդովը հայտարարել է, որ իրենք այդ քայլին գնացել են երկրում կրթության որակը բարձրացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31