
Թուրքիայի ԱԳՆ-ը վտանգավոր քայլ է համարում Ղրիմում հանրաքվե անցկացնելու մասին որոշումը

Թուրքական TRT Haber լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե անցկացնելու մասին որոշումը որակել է որպես «ոչ ճիշտ ու վտանգավոր քայլ».
«Մենք կարծում ենք, որ տվյալ հանրաքվեի անցկացման մասին որոշումն իր ներդրումը չի ունենա երկրում առկա ճգնաժամի կարգավորմանը միտված ջանքերում: Որոշումը կհանգեցնի լուրջ տարաձայնությունների Ղրիմում տարբեր խմբերի միջև, բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի վրա ու նրա սահմաններից դուրս, և հանդիսանում է վտանգավոր ու ոչ ճիշտ քայլ: Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը կարող է լուծվել միայն հաշտեցման ու երկխոսության ճանապարհով»:
Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին շրջանում տարբեր մակարդակներով երեք անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Ղրիմի թաթարները կոչ են արել բոյկոտել հանրաքվեն: