Բաժիններ՝

Ռուսաստանն արդեն իսկ սկսել է վճարել Ուկրաինայում իր գործողությունների համար. Օբամա և Քեմերոն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, ինչից հետո Սպիտակ տունը հայտարարություն է տարածել:

Դրանում նշված է, որ Օբաման ու Քեմերոնը կարծում են, որ Ռուսաստանն արդեն իսկ սկսել է վճարել Ուկրաինայում իր գործողությունների համար, ինչը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանի հանդեպ ներդրումային ոլորտում վստահության անկմանը:

Երկու առաջնորդները լուրջ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ակնհայտ խախտման կապակցությամբ: Նրանք անընդունելի են համարել ներկայիս իրավիճակը: Օբաման ու Քեմերոնը ողջունել են ԵԱՀԿ-ի հովանու ներքո ռազմական դիտորդական առաքելություն Ուկրաինա ուղարկելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս