Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն վերանայելու է Ռուսաստանի հետ համագործակցության ողջ շրջանակը. Ռասմուսեն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ ռուսական պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վերանայելու է Ռուսաստանի հետ համագործակցության ողջ շրջանակը՝ կապված Ուկրաինայի հանդեպ նրա քաղաքականության հետ:

Ռասմուսենը մանրամասնել է, որ խոսքը մասնավորապես գնում է Սիրիայի քիմիական սպառազինության ոչնչացման հարցում համատեղ առաքելության կասեցման մասին: Ռասմուսենը միաժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվացնելու է իր փոխգործակցությունը Ուկրաինայի իշխանությունների հետ, ընդ որում՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական իշխանությունների հետ:

Ի պատասխան՝ ռուս դիվանագետները ՆԱՏՕ-ին մեղադրել են Ռուսաստանի հանդեպ «Սառը պատերազմի» չափորոշիչները կիրառելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31