Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսին խնդրել է թույլատրել իր գործունեությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել չեղյալ հայտարարել իր գործունեությունն արգելելու և ակտիվներն առգրավրելու մասին որոշումը:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ այդ որոշումն ուղղված է Պաղեստինի ժողովրդի դեմ և վկայում է արաբական ու իսլամական սկզբունքներից նահանջելու մասին: Նախօրեին եգիպտական դատարանն արգելել էր Եգիպտոսի տարածքում ՀԱՄԱՍ-ի գործունեությունը և որոշել էր բռնագանձել նրա շտաբ-բնակարանն ու ողջ ներկայացուցչությունները:

ՀԱՄԱՍ-ը մեղադրվում է Եգիպտոսի գործերին միջամտելու և «Մուսուլման եղբայրներ» շարժմանն աջակցելու մեջ, որ նախորդ տարի զինվորականների կողմից հեռացվեց իշխանությունից ու արգելվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31