ԵՄ-ը բարեփոխումների նպատակով 22.5 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը համաձայնագիր է ստորագրել Վրաստանին 22.5 միլիոն եվրո հատկացնելու մասին, որը պետք է ուղղվի պետական ֆինանսների ու ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխմանը: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում:

Փաստաթղթերը ստորագրվել են ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի վրացական այցի ժամանակ, Թբիլիսիում:

22.5 միլիոն եվրոյից 21 միլիոն եվրոն հատկացվելու է պետական ֆինանսների բարեփոխմանը, իսկ 1.5 միլիոն եվրոն՝ եվրաինտեգրման գործընթացում խորհրդարանի դերի ամրապնդմանն ու նրա քաղաքական արդյունավետության մեծացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31