Ո՞րն էր Լևոն Տեր-Պետրոսյանի մեսիջը՝ ըստ Արամ Մանուկյանի

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Մարտի մեկին հրավիրած ՀԱԿ հանրահավաքը գնահատում է խոստումնալից: «Կար լուրջ քանակ, իմ հաշվարկով՝ 25.000 մարդ կար, ինչը նշանակում է, որ մարդիկ համաձայն էին մեզ հետ, որ պետք է խնդիրը լուծել:  Հստակ երևաց, որ մենք խնդիր ունենք ավելի ընդարձակվելու, խնդիրները ավելի լայն խմբով լուծելու: Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հստակ ասաց, որ մենք ուզում ենք միասնական ֆորմատ ձևավորել, ինչը շատ հստակ է: Հիմա մենք կսպասենք քաղաքական, քաղաքացիական ուժերի արձագանքին և դրական արձագանքի դեպքում կշարունակենք այդ ֆորմատը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր հարցին՝ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համեմատելով Վրաստանի նախագահ Գ. Իվանիվիլու հետ, նրան չի՞ հռչակում միասնական ընդդիմության առաջնորդ, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Չկա՛  նման մեսիջ չկա, կար համախմբման մեսիջ, համագործակցության, համատեղ աշխատանքի մեսիջ»:

Տեսանյութեր

Լրահոս