Բաժիններ՝

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դեմ սադրանքներ են նախապատրաստվում. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ներկայումս իրենք տեղեկություններ են ստանում Ուկրաինայի տարածքում գտնվող Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դեմ նոր սադրանքների նախապատրաստման մասին:

Լավրովն այս մասին հայտարարել է Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում. «Այդպիսի պայմաններում Ղրիմի օրինական ընտրված իշխանությունները դիմել են Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով աջակցել այդ ինքնավար հանրապետությունում անդորի վերականգնմանը:

Դիմումը ռուսական օրենսդրության լիովին համապատասխան ուղարկվել է Դաշնային խորհրդին, որն աջակցել է դիմումին: Մենք հուսով ենք, որ դա կսթափեցնի արմատականներին: Կրկնում եմ, խոսքը գնում է մեր քաղաքացիների ու հայրենակիցների պաշտպանության մասին, մարդու ամենակարևոր իրավունքի՝ ապրելու իրավունքի պաշտպանության մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31