Բաժիններ՝

Ռուսաստանում եվրոյի պաշտոնական փոխարժեքը գերազանցել է 50 ռուբլին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Բանկը մարտի 4-ին եվրոյի փոխարժեքը սահմանել է 50.15 ռուբլու մակարդակի վրա: Նախորդ օրվա համեմատ՝ եվրոպական արժույթի արժեքն աճել է միանգամից 57 կոպեկով: Միաժամանակ Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը բարձրացրել է 19 կոպեկով՝ մինչև 36.37 ռուբլու:

Մոսկովյան բորսայում եվրոն այսօր թանկացել է գրեթե 60 կոպեկով՝ մինչև 50.24 ռուբլու, իսկ դոլարը թանկացել է 57 կոպեկով՝ մինչև 36.45 ռուբլու: Այսօր այնտեղ երկու արտարժույթի գները հասել են պատմական առավելագույնին. եվրոյի փոխարժեքը մի քանի րոպեում աճել է 1.24 ռուբլով՝ մինչև 50.82 ռուբլու, իսկ դոլարը բարձրացել է մինչև 37 ռուբլու:

Հանգստյան օրերին փոխանակման կետերում եվրոյի ու դոլարի փոխարժեքը միջին հաշվով աճել է 2 ռուբլով՝ համապատասխանաբար մինչև 53 և 38 ռուբլու: Այսօր հայտնի դարձավ, որ սիբիրյան բանկերից մեկը սկսել է եվրոպական արժույթը վաճառել 60 ռուբլով:

Արտարժույթի պահանջարկի աճը գրանցվեց այն բանից հետո, ինչ մարտի 1-ին Դաշնային խորհուրդը համաձայնություն տվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ կապված Ուկրաինայի տարածք զորքեր մտցնելու հետ: Դրանից հետո հավելյալ ճնշումներ սկսվեցին ռուբլու վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս