Բաժիններ՝

Բենիլյուքսի արտգործնախարարները Կիև կմեկնեն մարտի 10-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բենիլյուքսի երկրների (Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ) արտգործնախարարները մարտի 10-ին մեկնելու են Կիև: Նրանք Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկելու են քաղաքական ճգնաժամից դուրս գալու քաղաքական ջանքերի հարցը:

Այս մասին հայտարարել է Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը: Նա ընդգծել է, որ լարվածության նվազեցմանը կարելի է հասնել միայն դիվանագիտական ճանապարհով: Նա հավելել է, որ միջազգային բոլոր կազմակերպությունների ջանքերը պետք է ուղղվեն հենց դրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս