Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Գյուլենի շարժման վերահսկողության տակ գտնվող դպրոցների փակումը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանը փետրվարի 28-ի ուշ երեկոյան օրենք է ընդունել մասնավոր նախապատրաստական դպրոցների փակման մասին, որոնցից շատերը հանդիսանում են Ֆեթհուլլահ Գյուլենի ներկայացուցիչների կարևոր եկամտի ու ազդեցության աղբյուր:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են երկրի վարչապետի դեմ դավ նյութելու մեջ: Օրենսդիրներն այդ դպրոցների փակման համար որպես վերջնաժամկետ են սահմանել 2015 թվականի սեպտեմբերի 1-ը: Թուրքական մամուլն ընդգծել է, որ դպրոցների փակումը կազդի միլիոնավոր սովորողների նախապատրաստության վրա, որոնք պատրաստվում են բուհ ընդունվելու համար ընդունելության քննություններին:

Խորհրդարանի ընդունած օրենքը հնարավորություն է տալիս նախապատրաստական օրենքների մի մասը վերածել մասնավոր դպրոցներից, ինչպես նաև Թուրքիայի կրթության նախարարությանը հնարավորություն է տալիս պետական դպրոցներում աշխատանքի ընդունել նախապատրաստական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մի մասին:

Ընդգծվում է, որ Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալն (հակակոռուպցիոն գործողությունը) ի հայտ եկավ այն բանից հետո, ինչ Թուրքիայի կառավարությունը որոշեց փակել Գյուլենի շարժման զգալի վերահսկողության տակ գտնվող նախապատրաստական դպրոցները: Դա Էրդողանի ու Գյուլենի հակամարտությանը հաղորդեց ավելի բաց տեսք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս