
Իրանը ներկայացրել է իր հակատանկային հրթիռային նոր համալիրը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն այսօր ներկայացրել է Zulfiqar անվանմամբ հակատանկային հրթիռային համալիր: Այդ արարողակարգին ներկա է գտնվել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Հակատանկային հրթիռային համալիրը մշակել են իրանական Iran Electronics Industries ընկերությունն ու Իրանի համալսարաններից մեկի հետազոտողները: Zulfiqar-ը սպառազինված է նոր սերնդի, հեռահար գործունեության հրթիռներով, որոնք կարող են անբարենպաստ պայմաններում անգամ խոցել շարժական թիրախները:
Բացի այդ, համալիրն ունակ է խոցել տանկերի ու նոր սերնդի ուղղաթիռների պաշտպանությունը: Համալիրն օժտված է ղեկավարման լազերային համակարգով: Zulfiqar համալիրի զանգվածային արտադրության մեկնարկը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է արտահանել սեփական արտադրության զենք: