Բաժիններ՝

«Դոկտրինան» հրապարակել է այս տարի պաշտպանության ու անվտանգության ոլորտներում Ադրբեջանի կրած կորուստները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է ընթացիկ տարվա երկու ամսվա ընթացքում պաշտպանության ու անվտանգության ոլորտներում Ադրբեջանի կրած կորուստները: Վիճակագրությունը կազմվել է` հնվելով ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի վրա:

Հաշվետու ժամանակահատվածում երկու ոլորտում կրած կորուստները կազմել են 12 սպանված և 17 վիրավոր: Զոհվածներից 4-ը մարտական կորուստներ են, իսկ 8-ը` ոչ մարտական կորուստներ: 8 ոչ մարտական կորուստներից 4-ը ինքնասպանություն են գործել, 2-ը մահացել են հիվանդություններից, 2-ն էլ զոհվել են ավտովթարներում:

Զոհված ու մահացած զինծառայողներից 11-ը ներկայացրել են պաշտպանական սեկտորը, իսկ 1-ը` Արդարադատության նախարարությունը: Ինչ վերաբերում է 17 վիրավորներին, ապա նրանցից 7-ը տուժել են ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 5-ը` ավտովթարների հետևանքով, 2-ը գործել են ինքնասպանության փորձ, 1-ը պայթել է ականի վրա, 2-ը վիրավորվել են հակառակորդի կրակոցներից:

17 վիրավորից 14-ը ներկայացնում են պաշտպանական սեկտորը, 2-ը` սահմանային զորքերը, 1-ը` քրեակատարողական ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս