Բաժիններ՝

Իրանի ռազմածովային ուժերի ուղղաթիռները համալրվել են ռադարների համար անտեսանելի հրթիռներով

Tasnim News-ի փոխանցմամբ` Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի ուղղաթիռները համալրվել են թևավոր հրթիռներով ու «Նասր 1» հրթիռներով, որոնք անտեսանելի են ռադարների համար:

«Նասր» հրթիռներն ունակ են ոչնչացնել մերձակա շառավղով ընկած թիրախները: Իսլամական հեղափոխության պահակազորի առաջին ռազմածովային նավատորմի ուղղաթիռների մեծ մասը Բենդեր Աբբաս քաղաքի մոտ հագեցվել է ռադարների համար անտեսանելի «Նասր 1» հրթիռներով:

Իրանն առաջին անգամ «Նասր 1» հրթիռները փորձարկել է 2008 թվականի զորավարժության ժամանակ, իսկ 2010 թվականից սկսվել է այդ հրթիռների զանգվածային արտադրությունը: «Նասր 1» հրթիռն ունակ է մինչև 35 կիլոմետր հեռավորության վրա ոչնչացնել 3000 տոննա քաշ ունեցող թիրախը:

Հրթիռն արձակվում է նավերից ու մոտորանավակներից, այժմ վերափոխումից հետո այն կարող է հեշտությամբ արձակվել ուղղաթիռների ու կործանիչների վրայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս