Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդը լքում է զբաղեցրած պաշտոնը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդը լքում է զբաղեցրած պաշտոնը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին.
«Ռոբերտ Ֆորդը դիվանագիտական ծառայության մեջ գրեթե 30 տարի գտնվելուց հետո անցնում է թոշակի: Այդ ընթացքում նա հիանալի կատարել է իր պարտականությունները:
Նրա հեռանալը մեծ կորուստ է ԱՄՆ-ի դիվանագիտության համար, քանի որ վերջին երեք տարիներին նա սերտ կապերի մեջ է եղել սիրիական ընդդիմության առաջնորդների հետ և աջակցել է նրանց մասնակցությանը Սիրիայի վերաբերյալ Ժնևի խաղաղության բանակցություններում»:
Դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու Ռոբերտ Ֆորդին: Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատր է նշանակվել Լոուրենս Սիլվերմանը: Ֆորդը Սիրիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի հունվարից: 2012 թվականի փետրվարին նա հետ է կանչվել ԱՄՆ և դրանից հետո սկսել է իր գործառույթներն իրականացնել Վաշինգտոնից: