
Պուտինն Ուկրաինայի թեման քննարկել է եվրոպացի առաջնորդների հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ու Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ: Բանակցություններն իրականացվել են հեռախոսի միջոցով:
Դրանց ժամանակ կողմերն ընդգծել են բռնությունների հետագա էսկալացիայի անթույլատրելիության և իրավիճակի շուտափույթ կարգավորման չափազանց մեծ կարևորությունը: Բացի այդ, որոշվել է անձնական շփումներ պահպանել տվյալ թեմայի շուրջ և դիվանագիտական խողովակներով ակտիվացնել փոխգործակցությունը: