
Ղրիմի իշխանությունները Պուտինին խնդրել են ինքնավարությունում հաստատել խաղաղություն

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ղրիմի նոր վարչապետ Սերգեյ Աքսենովը, ով այդ պաշտոնում նշանակվել է փետրվարի 27-ին, այսօր առավոտյան հանդես է եկել արտակարգ ուղերձով: Նա դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով աջակցել ինքնավար հանրապետության տարածքում խաղաղության ու անդորրի ապահովումը:
Բացի այդ, Աքսենովը հայտարարել է, որ ժամանակավորապես իրեն է ենթարկում Ղրիմի ուժային բոլոր կառույցները. «Բոլոր հրամանատարները պետք է կատարեն միայն իմ հրամաններն ու կարգադրությունները: Չհամաձայնվողներին խնդրում եմ լքել զբաղեցրած պաշտոնը»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում պլանավորել են փոխել երկրի տարածքում այլ երկրների կամ դրանց հատվածների ներառման մասին օրենքը, ինչը կապված է Ղրիմի հետ: