
ԱՄՆ-ը շարունակելու է Ուկրաինայի հարցով շփումներ պահպանել Ռուսաստանի հետ. Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Վաշինգտոնը շարունակում է Ուկրաինայում տիրող իրավիճակը ուղիղ քննարկել Ռուսաստանի ղեկավարության հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի հարցում ոչ վաղ անցյալում հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. «Մենք շարունակելու ենք իրավիճակը քննարկել ԵՄ-ի մեր գործընկերների հետ և ուղիղ շփումներ պահպանել Ռուսաստանի իշխանությունների հետ»: