
Քեմալ Քըլըչդարօղլուն հերքել է Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կուսակցության կապեր ունենալը

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հերքել է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ կուսակցության կապեր ունենալը:
Քըլըչդարօղլուի խոսքերով՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) փորձում է հասարակության ուշադրությունը շեղել սկանդալային վերջին իրադարձություններից (հակակոռուպցիոն սկանդալ ու պետական պաշտոնյաների հեռախոսների գաղտնալսում):
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժումը սերտ կապեր ունի ԺՀԿ-ի հետ: