Բաժիններ՝

Ուկրաինայի պետավտոտեսուչները կանգնեցրել են Սաակաշվիլիի մեքենան և կաշառք պահանջել

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են իր ավտոմեքենան և իր վարորդից կաշառք են ուզել:

Սաակաշվիլին ընդգծել է, որ դա տեղի է ունեցել հեղափոխության ընդամենը երկու օր անց. «Երկու օր անց նրանք վերստին սկսել են իրենց հին գործը: Իհարկե պետք է արագ փոխել նրանց:

Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է անհապաղ բարեփոխումներ սկսեն, ինչն առաջին հերթին առնչվելու է ոստիկանությանը, պետական ապարտին, վարչական բարեփոխումներին: Պարզապես անհրաժեշտ է քաղաքական կամք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս