
Թուրքիայի իշխող կուսակցությունը հերքել է Էրդողանի առողջական վիճակի կտրուկ վատթարանալը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ, Անկարայից ընտրված պատգամավոր Ջևդեթ Էրոլը հայտարարել է, որ երեկ երեկոյան կտրուկ վատթարացել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի առողաջական վիճակը:
Էրոլը հավելել է, որ հենց այդ պատճառով են չեղյալ հայտարարվել Էրդողանի նախընտրական հանդիպումները (մարտի 30-ին Թուրքիայում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ): Էրդողանի բժիշկը սակայն հերքել է պատգամավորի այս հայտարարությունը:
Նա ընդգծել է, որ ավելի վաղ եղել են դեպքեր, երբ չեղյալ են հայտարարվել Էրդողանի հանդիպումները, սակայն դա տեղի չի ունեցել նրա վատառողջ լինելու պատճառով: Էրդողանի գլխավորած և երկրում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը նույնպես հերքել է Էրդողանի վատառողջ լինելու մասին տեղեկությունները: