Բաժիններ՝

Ղրիմի վարչապետի ու զինյալների բանակցություններն ավարտվել են անարդյունք

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ղրիմի վարչապետ Անատոլի Մոգիլյովը սկսել է բանակցել այն ջոկատի ներկայացուցիչների հետ, որն այսօր առավոտյան գրավել է Ղրիմի Գերագույն ռադայի ու կառավարության շենքերը: Աղբյուրները հայտնում են, որ բանակցություններն անցկացվել են կառավարության շենքում:

Դրանց մասնակցել է միայն երկու մարդ՝ Անատոլի Մոգիլյովն ու զինյալների ներկայացուցիչը: Բանակցությունները սակայն տապալվել են, զինյալները հայտարարել են, որ լիազորված չեն բանակցելու և պահանջներ ներկայացնելու: Մոգիլյովը նրանց է հանձնել իր կոնտակտները՝ հետագա կապ պահպանելու և իրավիճակը կարգավորելու համար:

Ավելի վաղ Մոգիլյովը փետրվարի 27-ը Սիմֆերոպոլում հայտարարել էր հանգստյան օր՝ մարդկանց կոչ անելով չմոտենալ այդ թաղամասերին, որոնցում գտնվում են խորհրդարանի ու կառավարության շենքերը: Լրագրողների վկայությամբ՝ այդ շենքերը գրաված զինյալների ջոկատը բաղկացած է մի քանի տասնյակ մարդուց:

Միևնույն ժամանակ Ղրիմի թաթարների մեջլիսի (ոչ պաշտոնական խորհրդարան) ղեկավար Ռեֆատ Չուբարովը հայտարարել է, որ Սիմֆերոպոլում զրահատրանսպորտների քանակը հասել է մոտ 50-ի, որոնք շարժվում են քաղաքի կենտրոնի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս