Բաժիններ՝

ՌԴ Պետդումայում Յանուկովիչին անվանել են Ուկրաինայի գործող նախագահ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայում Վիկտոր Յանուկովիչին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, անվանել են Ուկրաինայի գործող նախագահ:

Դա արել է Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ով ներկայացրել է Ղրիմ կատարած իր այցի արդյունքները.

«Յանուկովիչը, ով ցուցաբերել է հանցավոր անգործություն և դա հանգեցրել է Ուկրաինայում խաղաղ մարդկանց զոհվելուն, այնուամենայնիվ այսօր հանդիսանում է Ուկրաինայի լեգիտիմ ընտրված նախագահը, Ուկրաինայի գործող նախագահը: Յանուկովիչը չի ստորագրել 2004 թվականի Սահմանադրությունը, որը լեգիտիմ չէ, ինչպես և Գերագույն ռադայի ընդունած վերջին որոշումները:

Մենք ապահանջում ենք փետրվարի 21-ի համաձայանագրի պահպանում: Կիևում «թքեցին» այդ համաձայնագրի վրա: Մենք պետք է հաղթենք այսօր, մենք իրավունք չունենք տանուլ տալու այս քաղաքակրթային, աշխարհաքաղաքական գոտեմարտը:

Մենք պետք է լինենք Ուկրաինայի եղբայրական ժողովրդի հետ և հետևողականորեն, առանց զգացմունքների, ընդունենք որոշումներ, որոնք հնարավորություն կտան դիմակայել Կիևից եկող վարակին»:

Նշվում է, որ Սլուցկու այս խոսքերից հետո պատգամավորները սկսել են ծափահարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս