
Գերագույն ռադայում անհապաղ տարհանում է հայտարարվել

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում հայտարարվել է տարհանում, պատգամավորներն ու աշխատակիցները լքում են շենքը: Պատգամավոր Վլադիմիր Լիտվինը լրագրողներին հայտնել է, որ բոլորին հայտարարվել է անհապաղ տարհանման մասին:
Բացի այդ, Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տեղի չեն ունենալու այսօր և վաղը պլանավորված Գերագույն ռադայի լիագումար նիստերը: Գերագույն ռադայի տարհանումը կապված է «Եվրամայդանի» ակտիվիստների այսօրվա հարձակման հետ, որոնք արդեն իսկ գերի են վերցրել ներքին զորքերի տասնյակ ներկայացուցիչների: