Բաժիններ՝

Վրաստանն իր դեսպանատների համար նոր շենքեր է գնելու առաջատար երկրներում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն ամեն տարի աշխարհի առաջատար երկրներից մեկում գնելու է մեկական շենք՝ նախատեսված իր դեսպանատների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Նա ուրախալի իրադարձություն է անվանել նախորդ շաբաթ վրացական դիվանագիտական առաքելության համար Վաշինգտնում շենք գնելը. «Մենք աստիճանաբար անցում ենք կատարում դեսպանատների համար շենքերի գնմանը:

Բնականաբար, դա արվում է հնարավորության սահմաններում՝ ելնելով նրանից, թե մեզ ինչպիսի հնարավորություններ է ընձեռում բյուջեն: Վրաստանն աստիճանաբար պետք է անշարժ գույք գնի առաջատար երկրներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս