Բաժիններ՝

Օբաման ստորագրել է ԱՄՆ պետպարտքի գագաթնակետի մեծացման մասին օրինագիծը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ստորագրել է ԱՄՆ պետպարտքի առավելագույն ցուցանիշի երկարաձգման մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ այդ օրինագիծը հավանության է արժանացրել Ներկայացուցիչների պալատը, նաև Սենատը: Սենատում, որը գտնվում է իշխող Դեմոկրատական կուսակցության վերահսկողության տակ, դրա օգտին քվեարկել է 55 մարդ, դեմ` 43-ը: Իսկ Ներկայացուցիչների պալատում, ուր մեծամասնություն են կազմում ընդդիմադիր հանրապետականները, օրինագծի օգտին քվեարկել է 221 մարդ, դեմ` 201-ը:

Փաստաթուղթը կառավարությանը հնարավորություն է տալիս փոխառություններ իրականացնել մինչև 2015 թվականի մարտի 15-ը: Փետրվարի 7-ին ԱՄՆ-ում սպառվել էր այն ժամկետը, որի ընթացքում Կոնգրեսը կառավարությանը թույլատրել էր փոխառություններ վերցնելով` չնայելով պետպարտքի գագաթնակետի վրա: Եթե նախկինում պետպարտքի առավելագույն ցուցանիշը կազմում էր մոտ 16.7 տրիլիոն դոլար, ապա այն այժմ կազմում է մոտ 17.2 տրիլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս