
Թուրքական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Ստամբուլի կենտրոնում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ստամբուլի ոստիկանությունը ցրել է քաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներին, որոնք իրենց բողոքն են հայտնել ընդդեմ ինտերնետի վերահսկման նոր օրենքի: Բողոքի ակցիային մասնակցել է մի քան հարյուր մարդ:
Այն համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ, ոստիկանությունն ամբոխից պահանջել է ցրվել, սակայն ստացել է մերժում, ինչից հետո ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: Ոստիկանությունը վերստին շրջափակել է «Գեզի» այգին:
Տուժածների մասին տեղեկություններ չկան: Դեպքի վայրում հավաքվել են շտապօգնության մեքենաներ, մի շարք մարդկանց ինքնազգացողությունը վատթարացել է արցունքաբեր գազից: Թուրքիայի խորհրդարանը համացանցի վերահսկողության մասին օրենքն ընդունել է փետրվարի 6-ին: ԵՄ-ը դատապարտել էր այդ օրենքի ընդունումը: