Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է համացանցում գրաքննություն անցկացնելու մասին օրինագիծը

CNN Türk‎ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը մեկշաբաթյա քննարկումներից հետո հավանության է արժանացրել համացանցում գրաքննություն անցկացնելու մասին օրինագիծը: Այն իշխանություններին հնարավորություն է տալիս փակել ինտերնետային ռեսուրսի մուտքը՝ առանց նախապես դատարանի որոշումը ստանալու:

Քվեարկությունն անցկացվել է երեկ երեկոյան, ինչից հետո օրինագիծը հաստատման համար ուղարկվել է երկրի նախագահին: Թուրքիայում վաղուց են քննադատության արժանանում ինտեներտային բովանդակության վերահսկման միջոցները, ինչը վերաբերում է թե՛ տեղի իրավապաշտպաններին, թե՛ օտար կառույցներին:

Հավանության արժանացած օրինագիծը Թուրքիայի կապի, տրանսպորտի ու նավագնացության նախարարությանն իրավունք է տալիս առանց դատական որոշման փակել յուրաքանչյուր կայք: Դրա համար «հիմք կարող է ծառայել» այն, որ տվյալ կայքը խախտում է անձնական կյանքի անձեռնմխելիությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս