
Վիկտորյա Նուլանդը ներողություն է խնդրել ԵՄ-ին կոպիտ արտահայտություն հասցեագրելու համար

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը ներողություն է խնդրել՝ ԵՄ-ի հասցեին կոպիտ հայտարարություն անելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Վերջինիս խոսքերով՝ Նուլանդն անձամբ ներողություն է խնդրել ԵՄ-ի դիվանագիտական կորպուսում իր գործընկերների առջև: Խոսքը գնում է փետրվարի 4-ին You Tube վիդեոհոսթինգում հայտնված երկու մարդկանց հեռախոսազրույցում գործածված Fuck the EU արտահայտության մասին:
Նշվում է, որ հեռախոսազրույցի մասնակիցներն են Վիկտորյա Նուլանդն ու Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետը, որոնք քննարկել են Ուկրաինայում տիրող քաղաքական իրավիճակը:
Դրանում Նուլանդը հայտնում է, որ կարիք չկա, որ ընդդիմադիր առաջնորդներից Վիտալի Կլիչկոն ներկայացված լինի կառավարությունում, քանի որ պետական պաշտոնի համար առավել հարմարավետ է երևում Արսենիյ Յացենյուկը:
Նուլանդը նկատի է ունեցել ընդդիմությանն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի արած առաջարկը, որում ընդդիմադիր առաջնորդներին առաջարկվել էր բարձր պաշտոններ զբաղեցնել Ուկրաինայի կառավարությունում: Յացենյուկի դեպքում խոսքը գնացել է վարչապետի, իսկ Կլիչկոյի դեպքում՝ փոխվարչապետի դեպքում: