Բաժիններ՝

ԱՄՆ-ը հուսով է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրի Յանուկովիչի նախագահության ժամանակ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը հայտարարել է, որ Ուկրաինան ամեն դեպքում ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը .«Ես վստահ եմ, որ Ուկրաինան ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա Յանուկովիչի նախագահության ժամանակ: Իսկ եթե ոչ, ապա ես վստահ եմ, որ դա տեղի կունենա նրա իրավահաջորդի ժամանակ: Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ միլիոնավոր ուկրաինացիներ արտահայտում են այդպիսի հույսեր»:

Դեսպանն ընդգծել է, որ Եվրոպայի համար բաց, ժողովրդավարական Ուկրաինան՝ իր ամուր տնտեսությամբ ու քաղաքացիների լավ կենսամակարդակով, օգտակար կլինի նաև Ռուսաստանի համար, որը ճնշում է գործադրել ուկրաինացիների ընտրության վրա.

«Ռուսաստանն ու Ուկրաինան ԱՀԿ-ի անդամներ են: Նրանք՝ որպես այդ կազմակերպության անդամներ, ունեն որոշակի պարտավորություններ և պետք է հավատարիմ մնան դրանց: Ռուսաստանը պարտավորություններ ունի նաև որպես ԵԱՀԿ-ի ու Հելսինկյան ակտի անդամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս