Իրանն ու Ճապոնիան համաձայնագիր են ստորագրել Ուրմիա լճի փրկության շուրջ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն ու Ճապոնիան համաձայնագիր են ստորագրել Ուրմիա լճի փրկության շուրջ, ըստ որի` տվյալ խնդրով զբաղվելու են ճապոնացի մասնագետները: Վերջիններս երեկ այցելել են չորացող Ուրմիա լճի շրջան և ծանոթացել են առկա իրավիճակին:

Մասնավորապես, ճապոնացի մասնագետներն ուսումնասիրելու են լճի չորացման պատճառներն ու նրա փրկության ուղիները: Նշվում է, որ Ուրմիա լճի փրկության համար տարեկան անհրաժեշտ է 3.1 միլիարդ խորանարդ մետր: Լճի մեկ լիտր ջուրն այժմ պարունակում է 330 գրամ աղ, մինչդեռ նախկինում այդ ցուցանիշը կազմել է 160-170 գրամ աղ:

Հիշեցնենք, որ 10 օր առաջ Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել Կասպից ծովից Ուրմիա լիճ ջրանցքի կառուցման նախագիծը: Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հայտարարել էր, որ Ուրմիա լճի վերականգնումը կպահանջի 10-15 տարի:

Տեսանյութեր

Լրահոս