Բաժիններ՝

Այս տարի Ադրբեջանի զինված ուժերի կորուստները կազմել են 7 մարդ. «Դոկտրինա»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվարի դրությամբ՝ Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտում կրած կորուստների քանակը կազմել է 7 մարդ: Եվս 11 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնել է «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ կորուստներից 2-ը հանդիսացել են մարտական կորուստներ, իսկ 5-ը՝ ոչ մարտական կորուստներ: Նրանցից 4-ն ինքնասպանություն է գործել, իսկ 1-ը` մահացել է հիվանդությունից: Զոհված ու մահացած 7 զինծառայողներից 6-ը բաժին է ընկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, իսկ 1-ը` Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը:

Ինչ վերաբերում է 11 վիրավորին, ապա դեպքերից 4-ն առնչվում է ոչ կանոնադրական հարաբերություններին (այդ թվում նաև անզգուշությանը), 2-ը` ինքնասպանության փորձ են, 2-ը վիրավորվել է հայկական կողմից արձակված կրակոցներից, 3-ը` ավտովթարներում:

Հիշեցնենք, որ«Դոկտրինայի» տվյալներով` նախորդ տարի անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստները կազմում են 79 մարդ: «Դոկտրինայի» տվյալներով՝ այս տարի ադրբեջանական բանակում գրանցվել է ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակը վերջին 11 տարում: 2003-2013 թվականներին Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 728 զինծառայող, որոնցից 542-ը ոչ մարտական կորուստներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728