Ազատամարտիկները ցանկանում են համախմբվել իշխանափոխության գաղափարի շուրջ

Փետրվարի 2-ին ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն ազատամարտիկների հավաք է հրավիրել, որի նպատակը նոր հասարակական կազմակերպության ստեղծումն է: Այն պայմանականորեն կարող է կոչվել «Ազատամարտիկների միություն»: Այս հավաքին հրավիրված են ինչպես` ոչ կուսակցական, այնպես էլ` տարբեր կուսակցություններին անդամակցող ազատամարտիկներ:

Սասուն Միքայելյանի նպատակն իշխանափոխություն իրականացնելն է, և նա մտադիր է կոչ անել ազատամարտիկներին` համախմբվել այդ կազմակերպությունում՝ իշխանափոխություն իրականացնելու համար:

Նախկինում ազատամարտիկների բազմաթիվ համախմբման փորձեր են եղել և յուրաքանչյուր անգամ պարզվել է, որ նրանց մի տեղում համախմբելն անհնար է. չափազանց մեծ են յուրաքանչյուրի ամբիցիաները: Ամբիցիաները բավարարելու համար հնարավոր է, որ այս կառույցն ունենա ոչ թե մեկ նախագահ, այլ մի քանի համանախագահներ: Բացի Սասուն Միքայելյանից, որպես ապագա համանախագահ` նշվում է նաև Մուշեղ Սաղաթելյանի անունը:

Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ